Աղոթարան
17.01.2026 | 22:00
Խաղաղություն մեր և կյանք, որ առաքվեցիր Հայր Աստծուց, Միածին Որդի Աստծո, տուր մեզ Քո խաղաղությունը, որ շնորհեցիր Քո առաքյալներին` փչելով նրանց մեջ Քո կենդանացուցիչ և ամենազոր Սուրբ Հոգին։
Որպեսզի և մենք խաղաղվելով ամեն տեսակ աշխարհիկ փորձություններից, աստվածային շնորհներիդ տաճար և բնակարան դառնանք։
Եվ գոհանալով փառավորենք Քեզ, Քրիստոս Աստված մեր, Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից
Ամեն
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Մեկնաբանություններ